Իտալիա. Միլանը պոդիում է հանում բուտերբրոտը

Նոյեմբերի 13-ին փետրվարի 28-ը Միլանում կանցկացվի առաջին ցուցահանդեսը՝ նվիրված բուտերբրոտին և նրա հետ կապված լեգենդներին, սովորույթներին և ժամանակակից ավանդույթներին: Հարյուրավոր փաստաթղթերի, նկարների և գործիքների օգնությամբ ցուցահանդեսը կպատմի այս պարզ և, միևնույն ժամանակ, բազմազան ուտեստի պատմությունը:

Sandwich

Ցուցահանդեսի անցկացման նախաձեռնությունը պատկանում է Իսկական բուտերբրոտի ակադեմիային (Accademia del Panino Giusto): Էքսկուրսիոն երթուղին սկսվում է համալսրանաի ռեկտոր՝ խոհարարական գիտությւոնների պրոֆեսոր Ալբերտո Կապատտիի խոհերով, ով փիլիսոփա Ալդո Կոլոնետտիի հետ զբաղվում է ցուցահանդեսի կազմակերպմամբ: «1914 թվականին իտալացի զինվորը որպես օրապարեն ստացել է օրական  700 գրամ հաց,-գրում է նա,- գյուղական համայնքներից եկած շատ նորեկների համար դա շքեղություն էր թվում»:

Sandwich

Վերջին հարյուր տարվա ընթացքում Իտալիայի  բանկիչների կողմից հացի օգտագործումը կրճատվել է շուրջ 10 անգամ: Ցուցահանդեսի նպատակն է՝ հասկանալ, թե ինչ է փոխվել հացի օգտագործման մեջ վերջին տասնամյակում, և ծանոթանալ ֆրանսիական, ամերիկյան և այլ «բուտերբրոտային ավանդույթներին»: Ցուցահանդեսի երթուղին կեզրափակեն  տեսանյութերը Իտալացի ռեժիսոր Լուիջի Կոմենչինի «Հաց, սեր և երևակայություն» (1953) և Քվենտին Տարանտինոյի  «Քրեական ընթերցվածքը»  ֆիլմերից:

You might also like