121 քառ. մետր տարածքով հսկա բատուտ է կառուցվել Միլանի HangarBicocca-ում: 20 մետր բարձրության վրա ամրացված թափանցիկ ժապավենի երեք շերտերը հնարավորություն են տալիս քեզ զգալ, թե դու սավառնում ես օդում: 39-ամյա արգենտինացի նկարիչ Թոմաս Սարաչենոյի «On space time foam» սարքավորումը պահանջել է թեստավորման և փորձարկումների երկար ամիսներ:
Այժմ արդեն հնարավոր է զբոսնել 20 մետր բարձրության վրա, լողալ օդում, և նույնիսկ ընկղմվել թափանցիկ ժապավենի երեք շերտերի մեջ, որոնք մարդու ամեն շարժման հետ փոխում են իրենց դիրքերը՝ ստեղծելով թռիչքի զգացողություն: