Միլանը կդառնա առաջին իտալական քաղաքը, որտեղ կհայտնվի ժամանակակից աշխարհում տարածում գտած հաստատություն՝ կինոռեստորան։ Նախագիծը կյանքի կկոչվի՝ շնորհիվ քաղաքի պատմական կինոսրահներից մեկի՝ «Anteo» կինոթատրոնի վերանորոգման և ընդլայնման։ Նոր համալիրը կառաջարկի հյուրերին 10 կինոսրահ, ինչպես նաև՝ 20 սեղանով կինոռեստորան։ Նման հաստատությունները մեծ ժողովրդականություն են վայելում Բեռլինում և Չիկագոյում․ նշում են կազմակերպիչները։ Anteo-ն էլ կդառնա Իտալիայում առաջին կինոռեստորանը, որը իր այցելուներին ֆիլմերից և համեղ ուտեստներից բացի կառաջարկի նաև գրադարանային սրճարան, սուշի բար, երկու ամառային արենա, ինչպես նաև՝ կինոյին նվիրված սեմինարների և հանդիպումների սրահ։