Հունիսի 19-ից օգոստոսի 30-ը Միլանի մի շարք թանգարաններ բացում են իրենց դռները անվճար այցելությունների համար: «Մեր կողմից անցկացրած գրեթե բոլոր հարցումները փաստում են արվեստի և մշակույթի հանդեպ հետաքրքրության աճը: Անվճար մուտքը թանգարան սերտ կապ կստեղծի քաղաքացիների և մշակութային հաստատությունների միջև», – հայտարարել է Իտալիայի Մշակույթի նախարար Լորենցո Օրնագին:
Դրանց կազմում են ХХ դարի արվեստի թանգարանը, Ժամանակակից արվեստի պատկերասրահը, Սֆորզա ամրոցը, Բնական պատմության թանգարանը, Պալացցո Մորիջան, Ակվա-կենտրոնը, Հնագիտության թանգարանը և Պալացցո Մորանդոն: Նախարարը հույս է հայտնել, որ շուտով այս գաղափարը կկիրառվի նաև քաղաքի պետական թանգարաններում: