Հոկտեմբերի 19-ից դեկտեմբերի 22-ը Միլանի Մինգուցցի թանգարանում կարելի է տեսնել բնության ամենագեղեցիկ լուսանկարները. «Wildlife Photographer of the Year» ցուցահանդեսին կներկայացվեն 100 լուսանկար, որոնք 2013 թվականին մրցանակներ են ստացել լուսանկարիչ- նատուրալիսների՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթի ժամանակ, որը անցկացնում է Լոնդոնի Բնական գիտությունների թանգարանը և «BBC Wildlife Magazines» բրիտանական ամսագիրը:
Ցուցահանդեսը, որը ներկայացված է թանգարանի չորս հարկերում, այցելուներին հնարավորություն կտա մասնակիցը դառնալ բնության կյանքի զարմանահրաշ պահերին տարբեր երկրների տաղանդավոր լուսանկարիչների ֆոտոհայացքի միջոցով:
«Wildlife Photographer of the Year» մրցանակները տրվում են սկսած 1964 թվականից, այս տարի ֆոտոմրցույթին մասնակցել են 98 երկրների ներկայացուցիչներ: Արդյունքում 48.000 ներկայացված աշխատանքներից ժյուրին ընտրել է 100-ը՝ մրցույթի կատեգորիաներից յուրաքանչյուրի համար մեկական լուսանկար: