Մայիսի 1-ին Հռոմում` Լաթերանական բազիլիկայի հրապարակում, տեղի կունենա մեգա համերգ նվիրված համերաշխ աշխատավորության միջազգային օրվան, որը կազմակերպվել է իտալական արմիության կողմից: Այն կցուցադրվի RAI-3 հեռուստատեսությամբ: Համերգի մասնակիցներից են, մասնավորապես, մեծ ռոք նվագախումբը՝ կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիտտորիո Կոսմայի ղեկավարությամբ, ինչպես նաև 100 ջութակահարներ:
Ռոք նվագախմբի մասնակիցները իտալական հայտնի խմբերի երաժիշտներ են, որոնք կկատարեն ստեղծագործություններ, որոնք մտել են իտալական երաժշտության պատմության մեջ. սկսած Լուչիո Դալլայից, մինչև՝ Ադրիանո Չելենտանո, Ֆրանչեսկո դե Գրեգորիից մինչև Լուչիո Բատտիստա՝ վերափոխված ռոք ոճով: Համերգի երեկոյան հատվածը կբացվի 100 ջութակահարների ելույթով, որոնք կկատարեն Իտալիայի հիմնը: Բոլոր նրանք, ովքեր կգան այս համերգին որպես հանդիսատես, կարող են իրենց լուման ներդնել նոր ֆիլմի ստեղծման գործընթացին. iPhone-ի և Android-ի համար հատուկ պատրաստված ծրագրի օգնությամբ (որը կարող եք անվճար ներբեռնել) հնարավոր է 15 վայրկյան տևողությամբ վիդեո նկարահանել և ուղարկել: Վերջում բոլոր ուղարկված վիդեոներից կընտրվի ամենալավերը, որոնք էլ կկազմեն «One million eyes, baby» ֆիլմը: