Իտալիա. Մարկ Ցուկերբերգը մեղրամիսը անցկացնում է բյուջետային հյուրանոցում

Հանրահայտ նորապսակներ Մարկ Ցուկերբերգը և Պրիսցիլլա Չանը մեղրամիսը անցկացնում են Հռոմում: Facebook-ի հիմնադրին չի հաջողվել թաքնվել պապարացիների ուշադրությունից: ԶԼՄ-ների տվյալներով`  Մարկը տեղակայվել է  էկոնոմ դասի հյուրանոցում, և այդ ամենից հետո նրան մեղադրում են ժլատության մեջ:

Լրագրողների տվյալներով նա անգամ ռեստորաններում թեյավճար չի թողնում: «Միլիոնատերը ունակ չէ առատաձեռն ժեստերի: Միլիոնատերը և իր հռոմեական արձակուրդները: Միլիոնատերը արտիշոկի հանդեպ իր մեծ սիրով: Միլիոնատեր, որը թեյավճար չի թողնում», – գրել է  Corriere della Sera թերթը:  Հրատարակության տեքստին հաջորդել է  Հռոմի կենտրոնական ռեստորաններից մեկում Ցուկերբերգ ընտանիքի կողմից մուծված ընթրիքր կտրոնը, որը կազմել է 32 եվրո:

Ինչպես հայտնի է,  28-ամյա Ցուկերբերգը ամուսնացել է Պրիսցիլլա Չանի հետ, որին նա հանդիպել էր Հարվարդում սովորելու տարիներին, մայիսի 19-ին: Համեստ արարողությունը տեղի է ունեցել Պալո Ալտոյի Ցուկերբերգի տանը, որին մասնակցել են  հարյուրից ավելի հյուրեր:

 

You might also like