Բոլոր նրանք, ում բախտը չի բերել սիրո մեջ, ցանկանալով վերադարձնել հաջողությունը` այցելում էին Վերոնա և փորձում էին հպվել Ջուլիետի բրոնզե արձանի աջ կրծքին: Բայց մոտ ապագայում դժվար թե դա հնարավոր լինի:
Հազարավոր զբոսաշրջիկների քնքուշ հպումը այնպիսի վնաս է հասցրել արձանին, որ այս շաբաթ այն տեղափոխել են Վերոնայի Ջուլիետի տան բակից: Տեղի գործարանը այդ արձանի պատճենը պատրաստելու պատվեր է ստացել, իսկ օրիգինալը կգնա թանգարան՝ կոտրված սրտերով դժբախտներից և անբուժելի ռոմանտիկներից հեռու:
Վերոնայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Էրիկ Ռիգետտիի խոսքերով, որը մեջբերում է The Telegraph-ը, հարցը միայն անհամար հպումները չեն: Արձանը նաև վնասվել է հորդառատ անձրևներից, քամուց և արևից: