Բուդելի կղզին , որը երեք շաբաթ առաջ ձեռք է բերել նորզելանդացի բանկիրը, կարող է դառնալ զբոսաշրջային ուղղություններով թանգարան բաց երկնքի տակ, որը նախատեսում է ծանոթություն հանրահայտ վարդագույն լողափի հետ:
Դրա հետ մեկտեղ իհարկե կպահպանվի եզակի լողափի անվտանգության բոլոր պահանջները, որը Բուդելի կղզու հետ միասին ընդգրկված է Լա-Մադդալենա ազգային արգելանոցի ցանկում: Կղզին բնության թանգարանի վերածելու մտադրությունների մասին հայտնել է կղզու նոր սեփականատեր Մայքլ Հարտեն արգելանոցի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ. «Մեր համար դա հաճելի անակնկալ էր,- ասել է Լա-Մադդալենա արգելանոցի տնօրեն Ջուզեպպե Բոնաննոն,- Մայքլ Հարտեն այն մարդն է, որը զգայուն է բնապահպանական խնդիրների հանդեպ և հեռու է խաբեբայություններից»:
Կղզու նոր սեփականատերը արդեն հայտնի է իր ծովային և երկրային հարստությունների պահպանման նախագծերով, որոնք նա իրականացնում է աշխարհի շատ վայրերում: