Ոչ միշտ է հնարավորություն լինում ուղևորվել հանգստի, շրջել հնագույն քաղաքների փողոցներով, տեսնել միջնադարյա ճարտարապետության նմուշներ: Բայց ժամանակակից տեխնոլոգիաները կթույլատրեն վիրտուալ ճանապարհորդություն իրականացնել տանից դուրս չգալով:
Google-ը իր պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ հայտարարել է, որ թաղարկել է նոր ծրագիր՝ «Փողոցների դիտում» Վենետիկում: Այժմ, մնալով քո սիրելի բազկաթոռում, կարող եք վիրտուալ ճանապարհորդություն իրականացնել աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկով, տեսնել նրա տեսարժան վայրերը և անգամ լողալ հանրահայտ ջրանցքներով: Տարածության մեջ դժվար կողմնորոշվող մարդիկ ուղևորությունից առաջ կարող են ուշադիր զննել քաղաքները և իրականում Վենետիկի փողոցներով զբոսնելիս էլ երբեք չմոլորվել: