Իտալիա. Հռոմի արվարձանում կհայտնվի «Շոկոլադե ամրոցներ»

«Շոկոլադե ամրոցներ» անվանումով եռօրյա  տոնավաճառը կանցկացվի հոկտեմբերի 11-ից 13-ը Հռոմի «Հռոմեական ամրոցներ» (Castelli Romani) արվարձանում, իսկ քաղցր տոնի կենտրոնը կդառնա հնագույն Մարինո քաղաքը: «Roma Chocolate» ասոցացիան կներկայացնի 30 ցուցահանդեսային վահանակներ, որտեղ շոկոլադի վարպետները հանրությանը կծանոթացնեն իրենց քաղցր արտադրանքի հետ. սկսած՝ դասական շոկոլադե սալիկներից և կոնֆետներից, մինչև՝ մեկ բաժակ տաք պղպեղով աղի և այլ համեմունքներով շոկոլադից: Այստեղ կլինի նաև կակաոյով գարեջուր և այլ տարօրինակ նորություններ:

Roma chocolate

Երեք օրերի ընթացքում «Շոկոլադե ամրոցներ»-ի տոնավաճառում այցելուների համար բաց կլինի շոկոլադի ֆաբրիկան, որտեղ  հնարավոր է տեսնել քաղցրավենիքի պատրաստման ողջ գործընթացը: «Choco Word Tour»-ը կծանոթացնի կակաոյի մթերքի պատմությանը, ինչպես նաև՝ կգնահատի շոկոլադի համադրությունը այնպիսի խմիչքների հետ, ինչպիսիք են՝  գրապպան և գինին:

Choco

Գեղեցկության փորձագետները  կառաջարկեն կոսմետիկ միջոցներ՝ պատրաստված կակաոյի հումքից, և, անգամ, շոկոլադե մերսում: Անուշադրության չեն մատնվի նաև երեխաները. նրանց համար նախատեսված է դիդակտիկ լաբորատորիաներ, որտեղ հնարավոր է ոչ միայն իմանալ շոկոլադի պատրաստման գաղտնիքները, այլև՝ ինքնուրույն պատրաստել շոկոլադ քո և ընտանիքիդ համար:

You might also like