Իտալիայի Պրեդապիո քաղաքի քաղաքապետը, որտեղ ծնվել է Բենիտո Մուսոլինին, ցանկանում է բացել ֆաշիստական առաջնորդի հիշատակի թանգարան, ով մեծ դեր է ունեցել երկրում: Քաղաքապետ Ջորջո Ֆրասինետին ասել է, որ ֆաշիզի թանգարանը կբևեռվի Իտալիայի պատմության հիմնարար հատվածի վրա. գրում է The Local-ը: Քաղաքի ղեկավարը արդեն քաղաքում գտել է լքված շենք, որտեղ կարող է տեղ գտնել թանգարանը: Մուսոլինին սպանվել է գրեթե 70 տարի առաջ, բայց մինչև այժմ մեծ հեղինակություն ունի շատ իտալացիների շրջանում: Սիլվիո Բեռլուսկոնին, օրինակ, ասել է, որ նացիստական առաջնորդը «լավ բաներ» է արել իր կառավարման տարիներին: