Իտալիա. Ստրադիվարիի հայրենի քաղաքում կբացվի ջութակի թանգարան

Այս տարվա սեպտեմբերի 14-ին Կրեմոնեում՝ Անտոնիո Ստրադիվարիի հայրենի քաղաքում, պաշտոնապես կբացվի ջութակին նվիրված թանգարան: Նոր թանգարանի ինը սրահներում հնարավոր կլինի ծանոթանալ ջութակի պատմությանը՝ սկսած ջութակի ամենափոքրիկ ցուցանմուշներից մինչև տարօրինակ և յուրահատուկ կառուցված տարբերակները, իմանալ այս երաժշտական գործիքի ստեղծման պատմությունը:

Stradivari

Բացի ջութակներից թանգարանում ներկայացված կլինեն  նկարներ, նմուշներ, Ստրադիվարիի արտադրամասում ստեղծված գործիքներ: Ջութակի թանգարանը կունենա նաև կաղնու փայտից առանձին պատրաստված, հիանալի ակուստիկայով, 500 տեղից բաղկացած համերգասրահ: Նոր «երաժշտության տաճարում» ենթադրվում է, որ  կանցկացվեն էքսկուրսիաներ, այդ թվում և ամենափոքրերի համար, որտեղ նույնիսկ երեխաները կարող են հնչեցնել գործիքների ձայնը:

You might also like