Սեպտեմբերի վերջին Պիզայում հանդիսավոր կերպով կբացվի օրիգինալ և Իտալիայում դեռևս միակ «Թռիչքների և հավասարակշռության այգի»: Նոր ժամանցի այգին իրենից ներկայացնում է 24х24 մետր չափերով հրապարակ` փափուկ, գունավոր ռետինե ծածկույթով, որի վրա տեղադրված են զսպանակներ` թռիչքների և ժամանցային ատրակցիոններ` հավասարակշռությունը մարզելու համար: Ցատկի այգին նախատեսված է բոլոր տարիքային խմբի մարդկանց համար: Այստեղ կարող են այցելել, զվարճանալ և պարզ ֆիզիկական վարժություններ կատարել նույնիսկ տարեց մարդիկ: Ներկայումս քաղաքում պատրաստվում են բացել ևս երկու ժամանցի այգի պիզացիների համար, որոնց աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի կեսին: Դրանցից յուրաքանչյուրը կունենա 12 սպորտային մարզասարք, այդ թվում` հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այս նախագծերի իրականացման համար քաղաքային իշխանությունները ծախսել են 580.000 եվրո գումար: