Իտալիա. Պիեմոնտում կանցկացվի ոսկի որոնողների բաց առաջնություն

Բիելլա նահանգում  (Պիեմոնտ)՝ գեղատեսիլ Բեսսա արգելանոցում, օգոստոսի 19-ից 25-ը ընկած ժամանակահատվածում կանցկացվի ոսկի որոնողների 32-րդ առաջնությունը, որին մասնակցելու համար այստեղ են ժամանել աշխարհի 23 տարբեր երկրների «World Goldpanning Association» միջազգային կազմակերպության 400 հանքագործներ: Նրանց միակ աշխատանքային գործիքը կլինի հանքագործի դասական մետաղյա սկուտեղը:

championship gold miners

Ոսկի որոնողների առաջնությունը տեղի կունենա հատուկ հարմարեցված լողավազաններում, որտեղ թիմերը պետք է ցուցադրեն այն ամենը ինչին նրանք ընդունակ են, այդ թվում շատ քիչ ժամանակում մաղել 20 կգ ավազ և մանրախիճ, որտեղից էլ կգտնվեն 20 փոքրիկ ոսկու կտորներ: Հանդիսատեսի համար առաջնության ծրագրում ընդգրկված է նաև արշավներ և ձիով շրջագայություն, դասախոսություններ և անգամ ոսկու պատվածքի վերաբերյալ սեմինարներ: Այսօր շատ քչերը գիտեն, որ Բեսսայի տարածքում՝ 10 կմ շառավղով Իվրեա և Բիելլա քաղաքների միջև, մ. թ. ա. II-I դարերում գոյություն է ունեցել  բաց երկնքի տակ գտնվող ամենախոշոր ոսկու հանքը, սակայն ոսկու պաշարների սպառումից հետո ոսկի որոնողները տարածքը լքել են: 1985 թվականին որոշվեց այդ տարածքին շնորհել արգելանոցի կարգավիճակ: Սակայն Բիելլայի ոսկի որոնողների խորհրդի նախագահ Արտուրո Ռամելլայի խոսքերով, եթե անցյալ դարի կեսերին մեկ օրում երեք հոգի կարող էին 20 գրամ ոսկի գտնել, ապա այսօր ամեն ինչ հաջող է, եթե կարողանում են գոնե 1 գրամ ոսկի գտնել:

You might also like