Իտալիայի Մոդենա քաղաքում բացվել է դիզայներ Էնցո Ֆերրարիի տուն-թանգարանը: Պաուլո Ֆերրարի փողոցում գտնվող տանը, որտեղ ծնվել է հանճարեղ դիզայները, 3 հազար քառ. մետրի վրա տեղավորվել են Ferrari-ի պատմական մոդելները: Շենքը վերանորոգվել է, հիմա ինտերիերում գերակշռում է սպիտակ գույնը: Այստեղ անցկացվում են էքսկուրսիաներ, որոնք թույլ են տալիս բացահայտել Էնցո Ֆերրարիի աշխարհը: Օրինակ, այստեղ կարելի է տեսնել գրասեղանը, որի շուրջ Էնցո Ֆերրարին երկուշաբթի օրերին անցկացրել է ժողովներ: Թանգարանը նաև ունի սրճարան և խանութ:
Բացմանը մասնակցել է Մաուրո Տեդեսկինին` «Էնցո Ֆերրարիի Տուն» ֆոնդի նախագահը, ինչպես նաև` Զբոսաշրջության նախարար Պիերո Նուդին: Նա նշել է, որ Էնցո Ֆերրարին այն իտալացիներից է, որոնցով հպարտանում է Իտալիան և պատահական չէ, որ Ferrari-ն ամենահայտնի անունն է արտասահմանում: Ֆերրարին կարողացել է իր արտադրանքում միավորել ժամանակակից տեխնոլոգիաները և կատարյալ դիզայնը:
Նուդին նաև ընդգծել է թանգարանի բացման կարևորությունը, որը Էմիլի Ռոմանիի մյուս ավտոմոբիլային հավաքածուների հետ ( Maserati, Lamborghiniи Ducati հավաքածուները) ամեն տարի մեծ թվով ավտոսիրողների է բերում այս շրջան: Էնցո Ֆերրարիի որդի Պիերոն պատմել է այն մասին, որ իր հայրը չի կառչել սխալներից և հաղթանակներից, այլ միշտ գնացել է դեպի առաջ, դեպի ապագան: