Մի քանի օրից Գենոայում կբացվի նորվեգացի նկարչի` իմպրեսսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից մեկի` Էդվարդ Մունկի նկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված կլինի մոտավորապես 150 աշխատանք` բերված մասնավոր հավաքածուներից:
Նկարների քանակը պատահական չէ ընտրված. այս տարվա դեկտեմբերի 12-ին լրանում է հանրահայտ նկարչի ծննդյան 150-ամյակը: Ցուցահանդեսը կբացվի նոյեմբերի 6-ին Palazzo Ducale շենքում և կտևի մինչև 2014 թվականի ապրիլի 27-ը: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն նկարչի այն աշխատանքները, որոնք ստեղծվել են հատուկ Նորվեգիայից դուրս ցուցադրելու համար, որտեղ պաշտոնապես կանցկացվի միջոցառում Էդվարդ Մունկի ծննդյան տարեդարձի կապակցությամբ: