Գիդով տուրիստական տաքսի՝ Ֆլորենցիայում

Ֆլորենցիայում հոկտեմբերի մեկից կհայտնվի նոր ծառայություն՝ Take your guide in taxi: Գաղափարը պատկանում է Ֆլորենցիայի տուրիստական զբոսավարների  ասոցիացիային և Ֆլորենցիայի տաքսիստների կոորպորացիային: Զբոսաշրջիկները կարող են հարմարավետ տեղավորվել տաքսու սրահում և հիանալ Ֆլորենցիայի տեսարժան վայրերով՝ պրոֆեսիոնալ զբոսավարի ուղեկցությամբ:

Տաքսու երթուղին անցնում է քաղաքի ամենագեղեցիկ և հայտնի վայրերով. այն ներառում է Սանտա Մարիա դել Ֆորեն, Հանրապետության հրապարակը, Օրսանմիկելե եկեղեցին, Դանթե Ալիգիերիի փողոցը, Դանթեի տուն-թանգարանը, Ֆլորենցիայի աբբայությունը, Սանտա Կրոչե բազիլիկան, Ուֆֆիցի և Պոնտե Վեկկո պատկերասրահը, Սանտա Մարիա Նովելլա եկեղեցին, ինչպես նաև՝ Օլտրանտո թաղամասի մի քանի տեսարժան վայրերը՝ Սանտա Սպիրիտո եկեղեցին և Մաջորե փողոցը: «Ուղևորությունը տևում է  30 րոպե, – բացատրում է Ֆլորենցիայի գիդերի ասոցիացիայի նախագահ Պաոլա Միլոզին,- Իհարկե դա քիչ ժամանակ է քաղաքը ուսումնասիրելու համար, բայց քաղաքով ճանապարհորդությունը  հիանալի հնարավորություն է վայելելու տաքսիստի և գիդի  պրոֆեսիոնալիզմը և ավելի լավ ճանաչել մեր սիրելի քաղաքը», –նշում է նա:

You might also like