Պաղպաղակի սիրահարները կարող են այլևս խուճապի չմատնվել Իտալիայում պաղպաղակի սրճարան փնտրելիս: Նոր անվճար AppGelato հավելվածում ներկայացված են բոլոր իտալական հաստատությունները, որտեղ պաղպաղակ է վաճառվում: Իտալացի գործարար Նիկոլետա Կոնֆիկոնին մշակել և ներկայացրել է նոր հավելվածը, որը պարունակում է մեծ թվով իտալական պաղպաղակի սրճարաններ: Հավելվածը քաղցրակերներին հնարավորություն կտա փնտրել ոչ միայն գտնվելու վայրով, այլև` համերով, որոնք առաջարկում են սրճարանները: The Local-ին տված հարցազրույցում գործարարը նշում է, որ յուրաքանչյուր պաղպաղակ վաճառող կարող է իր «ցուցափեղկը» ունենալ հավելվածում և ներկայացնել տեսականին, որպեսզի օգտատերը կարողանա ընտրել սրճարանը, որն առաջարկում է իր սիրելի պաղպաղակը: Ցավոք, ներկայումս հավելվածը հասանելի է միայն իտալերեն լեզվով, բայց Կոնֆիսկոնին ցանկանում է տվյալները անգլերեն թարգմանել: