Տոսկանիայի միջնադարյան գյուղում ծխախոտի գործարանը նոր կյանք է ստացել՝ դառնալով բուտիկ-հյուրանոց: Նոր La Tabaccaia հյուրանոցը գտնվում է Ֆլորենցիայից քիչ հեռու, La Tabaccaia-ն զգուշորեն վերանորոգվել է, իսկ շատ դետալներ ներգրավվել են նոր ինտերիերի մեջ:
Գերմանական TUI տուր-օպերատորը 800-ամյա գյուղը և գյուղատնտեսական շենքերը վերածել է բնակարանների և վիլլաների: Նոր առողջարանը իր մեջ ներառում է գոլֆի դասեր, մթերային խանութ, որտեղից կարող եք ձեռք բերել տեղական գինի և ձիթայուղ:
Այս տարի առողջարանում կբացվի լողավազան բաց երկնքի տակ և սպա-կենտրոն, ինչպես նաև սեփականատերերը մտադիր են 14-րդ դարի ամրոցում ռեստորան բացել. հայտնում է Guardian-ը: Հյուրանոցի երկտեղանոց համարը արժե 108 եվրո: