Իտալիա․ Հյուրանոց-ուրվականը նշել է իր 61-ամյակը առանց հյուրերի

Grande Hotel San Calogero հյուրանոցի շինարարական աշխատանքները սկսվել են ավելի քան 60 տարի առաջ, բայց, չնայած այն հանգամանքին, որ հյուրանոցը երկու անգամ հայտարարվել է բացված, այնտեղ երբեք ոչ մի զբոսաշրջիկ չի եղել։ Սիցիլիայի հարավային հատվածում գտնվող հյուրանոցի շինարարությույնը սկսվել է 1954 թվականին և տևել շուրջ 30 տարի։  80-ականների սկզբին հյուրանոցը գրեթե պատրաստ է եղել, բայց հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել անհաջողությունը։ Հաջորդ տասը տարվա ընթացքում այդպես էլ չի գտնվել մի օպերատոր, ով կվերցներ իր վրա հյուրանոցի կառավարման գործը։

Grande Hotel San Calogero

Մինչ Սիցիլիայի իշխանությունները փնտրում էին օպերատոր, հյուրանոցը սկսում էր վերածվել ավերակների և կարիք առաջանում վերանորոգում իրականացնել։ 1993 թվականին հյուրանոցը կրկին պատրաստ էր բացմանը։ Բայց առաջ է գալիս նոր փոքրիկ խնդիր՝ դրենաժային համակարգին սխալ միացում։ Տարածաշրջանը ստիպված է լինում հյուրանոցային օպերատորին վճարել 800 000 եվրո փոխհատուցում և փնտրել նոր օպերատոր՝ միաժամանակ փորձելով ուղղել սխալը։ 1998 թվականին հյուրանոցը կրկին բացվում է և անմիջապես փակվում։

Grande Hotel San Calogero

2000 թվականին մեկ այլ հյուրանոցային օպերատոր համաձայնում է իր վրա վերցնել Grande Hotel San Calogero հյուրանոցի կառավարումը և նույնիսկ ներկայացնում դրենաժային համակարգը քաղաքային կոյուղուն միացնելու պլաններ, բայց դրանք այդպես էլ մնում են պլաններ։ Աշխատանքները չեն սկսում, իսկ նախագիծը դրվում է դարակում։ Արդյունքում,  60 տարվա աշխատանքներից և միլիարդ լիր ներդրումից հետո հյուրանոցի միակ այցելուները աղավնիներն են։

You might also like