Նեապոլի Starita պատմական պիցցերիան ստացել է օտարերկրացի լրագրողների միջազգային «Gruppo del Gusto» մրցանակը: Այս հեղինակավոր մրցանակը տրվել է արդեն տասներորդ անգամ 30 երկրների 120 լրագրողների խմբի կողմից: Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել հանդիսավոր մրցանակաբաշխությունը, որտեղ Starita-ի սեփականատիրոջը` Անտոնիա Ստարիտային շնորհվել է մրցանակ «Ռեստորան, որը ավելի քան 100 տարի պատկանում է նույն ընտանիքին»:
«Ստարիտա» պիցցերիան գործում է արդեն 112 տարի: Հենց այս պիցցերիան կարելի է տեսնել Սոֆի Լորենի մասնակցությամբ «Նեապոլի ոսկին» ֆիլմում, որը նկարահանել է ռեժիսոր Վիտորիո դե Սիկան 1954 թվականին: Այժմ պիցցերիայի ճաշացանկում ներկայացված է պիցցայի ավելի քան 70 տեսակ:
Բացի երկարակեցությունից, այս պիցցերիային է պատկանում նաև ամենաշատ թխված պիցցաների ռեկորդը` օրական 750: Անտոնիա Ստարիտան երրորդ սերնդի պիցցայագործ է, ինչպես նաև` նեապոլիտանական պիցցայագործների ասոցիացիայի փոխնախագահը: Պիցցայագործների ընտանեկան ավանդույթը շարունակում են Անտոնիոյի որդին և դուստրը` Ջուզեպեն և Մենան: