Թուրին քաղաքի IntesaSanPaolo երկնաքերի 35-րդ հարկում շուտով տեղ կգտնի Piano 35 «գուրմե» ռեստորանը, որի խոհանոցը կկառավարի Պիեմոնտից հայտնի ավագ խոհարար Իվան Միլանին (Ivan Milani)։
Ռեստորանի բացման արարողությունը տեղի կունենա, ենթադրաբար, այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն որոշ մանրամասներ արդեն հայտնի են։ Ռեստորանը կունենա 50 սեղան, իսկ տաք եղանակին հյուրերը կարող են նստել ոչ թե սրահում, այլ՝ հաստատության բիոկլիմայական այգում, որտեղից կբացվի հրաշալի տեսարան դեպի Թուրինն ու Ալպերը։