Իտալիա. Հաշիվը ստացար, դիմի´ր ոստիկանություն

Սլովենիայից իտալական Պադույա քաղաք ժամանած երկու զբոսաշրջիկները ստիպված են եղել ոստիկանություն կանչել բար, երբ ստացել են հաշիվը և պարզել, որ  երկու սուրճի, մեկ շիշ ջրի և երկու սենդվիչի համար պետք է վճարեն 30 եվրո:

via-roma

Երկու զբոսաշրջիկները Վիա Ռոմա բարում փոքր ինչ «սնվելուց» հետո ստանալով հաշիվը բառեր չգտան, որպեսզի նկարագրեն իրենց զարմանքը, և ուշքի գալով՝ վազեցին ոստիկանություն: Կախված տեսակից՝ սուրճի գինը Իտալիայում տատանվում է 80 ցենտից մինչև 1.5 եվրոյի սահմանում, չնայած՝ հաճախ զբոսաշրջիկները մեկ գավաթ սուրճի համար վճարում են նաև 3 եվրո:

sandwich "tramezzino"

Մեկ շիշ ջուրը արժե մոտավորապես 2 եվրո, իսկ եռանկյուն «տրամեզզինո» սենդվիչը սովորաբար 1.5 եվրոյից թանկ չէ: Այդ պատճառով է զբոսաշրջիկներին այդքան զարմացրել է  նախաճաշի արժեքը, բայց բարում չի գտնվել ճաշացանկ, որտեղ գրված են եղել գները: Ներկա պահին գործը քննում է իտալական ֆինանսական ոստիկանությունը. գրում է The Local-ը:

You might also like