Իտալիա. Սուրճ «Lavazza»` ամբողջ Եվրոպայում

Իր սուրճով հայտնի իտալական «Lavazza» ընկերությունը առաջիկա 10 տարիներին մտադիր է բացել 400  խանութ Եվրոպայում: Եվրոպական քաղաքների նվաճման ծրագրի առաջին կետում Լոնդոնն է, որտեղ «Լավացցան» պատրաստ է մրցակցել սուրճի այնպիսի հսկաների հետ, ինչպիսին է` ամերիկյան «Starbucks» ընկերությունը:

«Lavazza»

Եթե իտալական ընկերությոնը կարողանա իրականացնել իր տեսլականը, նրա ներկայությունը շուկայում կլինի սորճով զբաղվող խոշոր համաշխարհային ցանցերի մակարդակին: Մինչ այսօր  «Լավացցան» ներկայացվել է միայն Մեծ Բրիտանիայում, իսկ վաճառքի միակ կետը եղել է Մանչեստրը: Առաջիկա ամիսներին Մեծ Բրիտանիայում սպասվում է հինգ խանութների բացում «Lavazza Espression»  անվան տակ (Դերբիում, Լիդսեում, Նյուբերիոմ և երկուսը` Լոնդոնում) և ևս   50-ը` առաջիկա երեք տարիներին:

You might also like