Ո՞ր իտալական քաղաքն է հաճախ կապվում հանցավոր գործունեությունների հետ։ Եթե դուք ասեք, որ դա Նեապոլն է, ապա դուք կսխալվեք։
Իտալական քաղաքների կյանքի որակի ամենամյա վերանայման արդյունքում պարզ է դարձել, որ վտանգավորության մակարդակով առաջին տեղը զբաղեցնում է Միլանը, այնուհետև Ռիմինին, Պրատոն և Իմպերիան։ Իսկ Միլանում հանցագործություններն ավելի քիչ են, քան Ֆլորենցիայում և Հռոմում։ Ամենաանվտանգ քաղաք է դարձել Պորդենոնը, որը 2012 թվականի համեմատ երեք հորիզոնականով վերև է բարձրացել։ Դրան հետևում են Տրեվիզոն և Մատերան․ գրում է The Local-ը։