Իտալիա. Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են արևայրուք ընդունել, կօգնի մարզիչը և դիետան

Գեղեցիկ արևայրուքը իտալացիների 40%-ի երազանքն է, ընդ որում Ապենինյան կղզու յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը ձգտում է ամեն գնով մաշկի բրոնզե գույն ստանալ, անգամ ամեն օր հինգ և ավելի ժամ արևի տակ մնալու գնով: Ավելի շատ արևայրուք ունենալու ձգտումը բնորոշ է 18-ից  24 տարեկան երիտասարդներին (66%) և կանանց (53%):

Tan

Եվ միայն իտալացիների 10%-ն է նախընտրում ունենալ «լուսնային արևայրուք»` թեթև՝ առանց արևի անմիջական ճառագայթների: Ինչպես նշում է ֆերմերների ազգային կոնֆեդերացիան (Coldiretti)՝ ճիշտ արևայրուք ունենալու համար պետք է վիտամին A-ով հարուստ մթերքներ օգտագործել, որն էլ դրական ազդեցություն է ունենում  մարմնի գունանյութերի վրա:

Tan

Այդպիսի մթերքների թվին են պատկանում գազարը, որը A վիտամինով ամենահարուստ բանջարեղենն է, այնուհետև հաջորդում է վայրի հազարը (իտալական եղերգը), ծիրանը, սեխը, նեխուրը, բուլղարական պղպեղը, լոլիկը, դեղին դեղձը, ձմերուկը, ելակը, կեռասը և սպանախը: Այս ամռանը Ադրիատիկ ծովի ափին անգամ հայտնվել են  անձնական մարզիչներ, որոնք կոչված են օգնելու զբոսաշրջիկներին բնական և գեղեցիկ արևայրուք ընդունելու համար, այդ թվում նաև՝ սննդի ճիշտ ընտրության հարցում:

You might also like