Վենետիկում զբոսաշրջիկները կարող են տուգանվել 500 եվրո, եթե նրանց պայուսակների կամ ճամպրուկների անիվները աղմուկ բարձրացնեն Վենետիկի կամուրջների վրա:
Վենետիկցիները հոգնել են արթնանալ գիշերները ճամպրուկների աղմուկից, որոնք զբոսաշրջիկները քաշում են հին քաղաքների նեղ փողոցների և կամուրջների երկայնքով:
Այս առումով հատուկ հանձնակատար Վիտորիո Զապալորտոն առաջարկ է ներկայացրել. արգելել անիվներով ճամպրուկների օգտագործումը: Առաջարկվում է արգելել պլաստմասե կամ սեղմված ռեզինից անիվներով ճամպրուկների օգտագործումը: Եթե առաջարկը ընդունվի, զբոսաշրջիկները, ովքեր կխախտեն օրենքը, կտուգանվեն 100-ից 500 եվրո. գրում է The Local-ը: