Իտալիայում ճանապարհորդող զբոսաշրջիկների նախապատվությունը նվերների հարցում վերջերս զգալիորեն փոխվել են: Վերնաշապիկներին, գլխարկներին, արձանիկներին և մյուս մշտական նվերներին փոխարինել են գինին, լիկյորը, պանիրը, երշիկը և տեղական խոհանոցի այլ նմուշներ: Ֆերմերների ազգային կոնֆեդերացիայի (Coldiretti) տվյալներով՝ երկրին բնորոշ ապրանքների ձեռքբերումը հյուրերի կողմից վերջին չորս տարիների ընթացքում մեծացել է 43%-ով, միևնույն ժամանակ 31.5%-ով նվազել է հետաքրքրությունը «հուշանվերային» հագուստների նկատմամբ:
Այսպիսով, 2012 թվականին զբոսաշրջիկներին գինու և սննդի վաճառքի ծավալները հասել է 10 միլիարդ եվրոյի: Այդ թվին, ինչպես ընդգծում է Coldiretti-ն, պետք է ավելացնել տեղական խոհանոցի ավանդական ուտեստները, որոնք զբոսաշրջիկները համտեսում են ռեստորաններում, պիցցերիաներում, սրճարաններում և բարերում. ընդհանուր առմամբ՝ 13.9 միլիարդ եվրո: Այս ամենը միասին թույլ է տալիս խոսել Իտալիայում խոհարարական ուղղվածության ճանապարհորդությունների տարածվածության մասին, որոնք ամրապնդվում են տոներով՝ նվիրված որոշակի սննդամթերքին, խոհարարական երթուղիներով, ֆերմերային շուկաներով և այլ նախաձեռնություններով: