Ֆլորենցիայի փոխքաղաքապետ Դարիո Նարդելլան հանդես է ունեցել հայտարարությամբ, որում ասվում է, որ պետք է արգելվեն քաղաքի պատմական կենտրոններում զբոսաշրջիկների համար նախատեսված չինական արտադրության հուշանվերների վաճառքը: «Բավական է աղքատ զբոսաշրջիկներին առաջարկենք Դավիթ Միքելանջելոյի պատկերով վերնաշապիկներ, որոնք իրականում արտադրվել են ասիական որևիցե մի երկրում»,-նշում է Նարդելլան: Բավական է զբոսնել Ֆլորենցիայի կենտրոնում գտնվող հուշանվերների խանութներով և շուկաներով, որպեսզի հավատանք փոխքաղաքապետի խոսքերի ճշմարտացիությանը, սակայն այդ երևույթը նոր չէ. անգամ Նյու Յորքում գնելով ազատության արձանի հուշանվերը, այնտեղ կգտնես «Made in China» արտահայտությունը: Հասկանալի է, որ Իտալիայում կամ այլ օտար երկրներում չինական արտադրանքի հաջողությունը կապված է այդ երկրում քիչ ծախսերի հետ:
Սակայն, Ֆլորենցիայի փոխքաղաքապետը պնդում է, որ շուկաներում պետք է վաճառվեն բացառապես տիպիկ իտալական և տոսկանիական ապրանքներ: «Ես ոչնչի դեմ չեմ, օրինակ նրան, որ կենտրոնում բացվի ճապոնական իրերի խանութ, բայց շուկայում, որտեղ այցելում են բազում զբոսաշրջիկներ, ես ակնկալում եմ, որ այնտեղ կգտնեն այդ վայրին հատուկ հուշանվերներ, իսկ պրակտիկորեն այդտեղ կարելի է գտնել իրեր աշխարհի տարբեր երկրներից: Մենք պատրաստվում են օգտագործել շրջանային օրենքը, որը կթույլատրի համայնքներին սահմանափակել ապրանքների տեսակները քաղաքի պատմական վայրերում»,-վերջաբանում նշում է Դարիո Նարդելլան: