Ֆլորենցիայում նոյեմբերի 23-ից 25-ը կանցկացվի գործած իրերի միջազգային փառատոն: «Modaprima» ցուցահանդեսը, որոնք տարվա մեջ անցկացվում է երկու անգամ ` գարնանը և աշնանը, նվիրված կլինի բացառապես գործած իրերին` հագուստներին: Այդ ցուցահանդեսին ներկայացված կլինի նորաձև գործվածքեղենի աշուն-ձմեռ հավաքածուն:Ցուցահանդեսին մասնակցում է 120 առաջատար նորաձևության տներ և հանրահայտ բրենդներ Իտալիայից, Ճապոնիայից, Պորտուգալիայից, Թուրքիայից և աշխարհի 40 այլ երկրներից: Աշխարհի հանրահայտ նորաձևության տները կներկայացնեն ավելի քան 170 տեսակ հագուստի հավաքածուներ: Ցուցահանդեսը ամեն տարի հազարավոր գնորդների է հավաքում իր շուրջը: Առավել ևս, որ մասնակցության համար հարկավոր չէ պրոֆեսիոնալ մոդելավորող լինել, բավական է միայն սիրել նոր տենդեցները և հետաքրքրվել նորամուծություններով: