Ֆլորենցիայում 27 վերականգնողական աշխատանքներից հետո բացվել է մուտքը դեպի «Դրախտի դարպասներ»: XVI դարի իտալացի քանդակագործ Լորենցո Գիբերտի գլուխգործոցը բաց է զբոսաշրջիկների այցելության համար: Ֆլորենցիայի մկրտության ավազանի արևելյան դռները, պատրաստված բրոնզից և ոսկուց, պատկերում են Հին Կտակարանի 10 տեսարաններ:
Մկրտարանի արևելյան կողմում տեղադրված է պատճենը, որը ստեղծվել է 1990 թվականին: Հանրությունը կարող է տեսնել օրիգինալ դարպասները Museo del l’Opera di Santa Maria del Fiore թանգարանում: Հատուկ ցուցափեղկը պաշտպանում է «Դրախտի դարպասները» շրջակա միջավայրի ազդեցությունից, ներսում պահպանվում է ցածր խոնավություն: