Ֆլորենցիայում շուտով կբացվի «բնամթերքի փոխանակման» առաջին ռեստորանը: Այստեղ ճաշելու կամ ընթրելու համար պարտադիր չէ ունենալ գումար կամ կրեդիտային քարտ, կարելի է վճարել և փոխանակումով` բանջարեղեններով, մրգերով, կամ, օրինակ, արհեստագործական աշխատանքներով: «L’è maialà» անունը կրող ռեստորանը, որի սեփականատերերը յուրօրինակ ելք են գտել տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար, նախատեսված է 40 հոգու համար և ձևավորված է հին, ավանդական պանդոկի ոճով: Բնամթերքով վճարելու համար պարզապես անհրաժեշտ է պատվիրել սեղանը հեռախոսով` նշելով փոխանակման եղանակով վճարման մասին: