Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում բացվել է ամենամյա կիթառի փառատոնը

Ֆլորենցիայում մինչև դեկտեմբերի 12-ը տեղի կունենան միջոցառումներ` նվիրված Դասական կիթառի փառատոնին: Մեկ բեմի վրա  (Teatro dell’Affratellamento di Firenze, via Gian Paolo Orsini 73) կներկայանան մեծ վարպետները և երիտասարդ կատարողները, մեկ ամբողջություն կդառնան պատմականն ու արդիականը, կարգապահությունն ու տաղանդը:

Ֆլորենցիայի բնակիչները կարող են վայելել իրենց լավագույն կիթառահարների կատարումը, ովքեր սովորել են Cherubini դպրոցում, որը հիմնադրել է Ալվարո Կոմպանին, ով փառատոնի ընթացքում նշել է իր 80-ամյակը: Ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները` Ֆլորենցիայի Կիթառի փառատոնը լավ հնարավորություն է տաղանդավոր կատարողների համար` ներկայանալու հանրությանը:

You might also like