Ֆլորենցիայի Fortezza da Basso ամրոցում նոյեմբերի 2-ից 4-ը կանցկացվի տատուաժի վարպետների «Florence Tatto Convention 2012» հավաքը: Կազմակերպիչները ակնկալում են, որ 10 հազարից ոչ պակաս այցելու կգա տեսնելու 315 տատուաժի վարպետների աշխատանքները:
Բոլոր ցանկացողները կարող են ոչ միայն նայել տատուաժի հայտնի մասնագետների լավագույն աշխատանքներին, այլև իրենց փորձեն մոդելի դերում և ստանան Ասիայի և Եվրոպայի հայտնի տատու-նկարիչների ստեղծագործությունները: Հավաքի շրջանակներում նախատեսվում է ցուցադրություն, որտեղ կարելի է ծանոթանալ տարբեր երկրներում տատուաժ արվեստի պատմությանը, ինչպես նաև ծրագրված են համերգներ, սեմինարներ և ներկայացումներ: