Պերուջայից ոչ այնքան հեռու գտնվող Կաշա քաղաքում կբացվի զաֆրանի (քրքում) մեծ տոնավաճառ, որն իր մեջ կներառի ցուցահանդես՝ նվիրված այդ յուրահատուկ համեմունքին, և մեծ շուկա, որտեղից հնարավոր է գնել այդ համեմունքը: Տոնավաճառը նվիրված է այդ ուշ ծաղկող ծաղիկներին, որոնք զգալի նշանակություն ունեն խոհանոցի համար:
Զաֆրանի արժեքը՝ որպես համեմունք, չի փոխվել միջնադարից սկսած, երբ մեկ ֆունտ դեղին փոշու գնով հնարավոր էր գնել արաբական ձի, իսկ ծովահենների՝ զաֆրանով բեռնավորված նավ գողանալը, կհանգեցներ պատերազմի: Տոնավաճառին հյուրերը կարող են ոչ միայն համտեսել զաֆրանով պատրաստված «դեղին գույնի» ուտելիքներ՝ պատրաստված հնագույն և ժամանակակից բաղադրատոմսերով, այլև ձեռք բերել այդ «թանկարժեք» համեմունքը: