Իտալիան զբոսաշրջիկներին տրամադրում է անվճար գերարագ ինտերնետ, որպեսզի նրանք պատմեն իրենց ճանապարհորդության մասին։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին։ 2017 թվականին երկրում կգործարկվի ազգային ծրագիր, այսինքն՝ զբոսաշրջիկների համար կստեղծվի անվճար ինտերնետային ցանց։ Ըստ նախագծի՝ ընդհանուր առմամբ երկրում կտեղադրվի 28 հազար անվճար ինտերնետ հասանելիության կետ։ Ինտերնետ ազատ մուտք նախատեսվում է ստեղծել քաղաքային հրապարակներում, այգիներում, թանգարաններում և տրանսպորտում։
Այժմ երկիր այցելած զբոսաշրջիկները կարող են կապի մեջ մնալ և պատմել իրենց ճանապարհորդության մասին օնլայն հարթակներում։ Շնորհիվ նոր ցանցի՝ քաղաքային իշխանությունները կարող են իմանալ, թե որտեղ են եղել զբոսաշրջիկները, ուր այցելել, ինչ տեսել, ինչպիսի տրանսպորտից օգտվել, որ հյուրանոցում են մնացել և այլն։ Այս տեղեկատվությունը կօգնի ստեղծել զբոսաշրջային կոնտենտի անվճար բազա, որը հասանելի կլինի աշխարհի տարբեր լեզուներով։ Wi-Fi Italia ցանցին միանալու համար բավարար կլինի մուտքագրել ընդհանուր ցանցային գաղտնաբառը։