Մինչև հունիսի 2-ը Միլանի շրջանի «Ջուզեպպե Վերդի» նոր մշակությաին կենտրոնի գրադարանում կցուցադրվեն կիթառներ: Ցուցանմուշների մեջ կարելի է տեսնել Beatles-ի, Led Zeppelin-ի, Ադրիանո Չելենտանոյի և Շելա Շապիրոյի կիթառները:
Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին ներկայացված է հայտնի կատարողների 40 կիթառ: Կիթառների հավաքածուն, որի մեջ կան 1960-ական թվականների հնաոճ իտալական մոդելներ և 1950-1982 թվականներին ստեղծված ամերիկյան կիթառներ, պատկանում է կոլեկցիոներ Ալբերտո Վենտուրինիին:
Ցուցահանդեսը նվիրված է «Ջուզեպպե Վերդի» մշակութային կենտրոնի բացմանը. հայտնում է La Repubblica-ն: