Ֆլորենցիայում, Հռոմում և Թուրինում կանցկացվեն ընտանեկան սառույցային շոուներ՝ նվիրված Դիսնեյի աշխարհի և հերոսների տոնին: Երաժշտական նախագծերից մեկը՝ «Դիսնեյը՝ սառույցին», նշում է 30-ամյակը: Feld Entertainment ընկերության նոր կամ «Facciamo festa!» ներկայացումները կցուցադրվեն Իտալիայի միայն երեք քաղաներում:
Հիսուն կերպարներից կազմված խումբը՝ Միքի Մաուսի, Գուֆիի, Բազ Լայթերի, Մինիի, գորտ-արքայադուստր Թիանի և արքայազնների գլխավորությամբ, կցուցադրեն նախաամանորյա ներկայացումներ ամբողջ ընտանիքի համար՝ որոնք հագեցած կլինեն լույսերով, հրավառությամբ, հնարքներով, վառ հագուստներով և ձևավորումով:
Ներկայացումները կանցկացվեն Ֆլորենցիայում 2012 թվականի դեկտեմբերի 22-25-ին Mandela Forum սպորտի պալատում, Հռոմում՝նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Palalatomatica սպորտի պալատում, Թուրնում՝ դեկտեմբերի 6-9-ին Palavela սառցադաշտային պալատում: