Ազատ, անվճար ինտերնետ հասանելիությունը Ֆլորենցիայում կոչվում է FIWIFI (Firenze WiFi): Նրա սփռման գոտին ընդգրկում է Առնո գետի ափամերձ տարածքը և քաղաքի պատմական կենտրոնը: Թեև Wi-Fi–ի գոտու ճշգրիտ և մանրամասն քարտեզը դեռևս մշակվում է, բայց սեպտեմբերի 5-ից ազատ ինտերնետից կարող են օգտվել բոլոր ցանկացողները` ինչպես տեղաբնակները, այնպես էլ` զբոսաշրջիկները:
Մինչ այս Ֆլորենցիայում գործում էր անվճար ինտերնետ կապ, որը պահանջում էր պարտադիր գրանցում և հաստատում էլեկտրոնային հասցեի միջոցով: Այժմ այդ ձևը մնացել է անցյալում և անլար ինտերնետին միանալու գործընթացը զգալիորեն հեշտացել է: FIWIFI ինտերնետը հնարավորություն է տալիս օրական երկուժամանոց նավիգացիայի և երաշխավորում է 300 մեգաբայթ/վ արագություն: Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել FIWIFI-ի տարածման գոտին Ֆլորենցիայի մյուս շրջաններում: