Իտալիա. Սուրբ Ծննդյան տոնավաճառը Բոլցանոյում կգործի մինչև հունվարի 7-ը

Իտալական ամենահայտնի Սուրբ Ծննդյան տոնավաճառը Բոլցանոյում, որը բացվում է արդեն  23-րդ անգամ, ամեն տարի Ալտո Ադիջե քաղաք է հավաքում հարյուր հազարավոր զբոսաշրջիկների, ովքեր հետաքրքրված են Walther կենտրոնական հրապարակի զարմանահրաշ նախատոնական մթնոլորտով:

Bolzano

Tripadvisor զբոսաշրջային կայքի տվյալներով՝ Բոլցանոյի տոնավաճառը գլխավորում է զբոսաշրջիկների ամենասիրելի  ամանորյա շուկաների հնգյակը Իտալիայում: Այս դասակարգման մեջ երկրորդ տեղը զբաղեցնում է Տրենտո տոնավաճառը, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցնում են Մերանոն և Բրեսանոնեն՝ համապատասխանաբար:

Bolzano

Ամենահայտնի Սուրբ Ծննդյան տոնավաճառների ցանկում հինգերորդ տեղը զբաղեցնում է Ֆլորենցիայի տոնավաճառը: Հաշվի առնելով Բոլցանո տոնավաճառի ժողովրդականությունը՝ որոշում է կայացվել նրա գործունեության ժամկետը երկարաձգել երկու շաբաթով՝ մինչև հունվարի 7. սովորաբար տոնավաճառի աշխատանքը ավարտվում է դեկտեմբերի 23-ին:

You might also like