Իտալիա. Հակաճգնաժամային պիցցա

Պադուայի եկեղեցական հոտերից մեկը այժմ ամեն կիրակի կվերածվի պիցցերիայի:  80  կամավորներ, ովքեր այս եկեղեցու անդամներից են, ստանալով պիցցայի պատրաստման վարպետության մի քանի դաս` շաբաթվա վերջին իրենք են  դառնում հայտնի իտալական ճաշատեսակի պատրաստման վարպետներ:

Pizza

Նրանց պատրաստած պիցցան սիմվոլիկ գումարով վաճառվում է այն ընտանիքներին, որոնք գտնվում են դժվար տնտեսական պայմաններում: Պիցցայոլո-կամավորները բաժանվում են չորս խմբի` քսանական անդամներով, ովքեր օրվա ընթացքում փոխարինում են միմյանց և ապահովում են պիցցայի պատրաստման  շարունակականությունը` կատարելով ամբողջ աշխատանքը, այդ թվում` ամանների լվացումը:

Pizza

Այս անսովոր պիցցերիայի անապահով գնորդներին միայն մնում է ընտրել իրենց ցանկացած պիցցան հատուկ պատրաստված մենյուից «հակաճգնաժամային գներով»: Այս նախաձեռնությունը այնքան հաջողված է, որ «Հակաճգնաժամային պիցցա» են պատրաստվում տրամադրել այլ քաղաքային եկեղեցիներ ևս:

You might also like