13 տարի անց՝ մեծամասշտաբ ցուցահանդեսից հետո, որը նվիրված էր Կլեոպատրային, Հռոմում կրկին վերադառնում է Եգիպտական թագուհու մասին պատմող ցուցահանդեսը. 2013 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2014 թվականի փետրվարի 2-ը «Chiostro del Bramante» մշակութային ցուցասրահում կանցկացվի «Կլեոպատրա. Հռոմ և Եգիպտոսի հմայքը» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 180 գլուխգործոցներ ամենահայտնի թանգարաններից, որոնցից են՝ Վատիկանի և Կապիտոլիումի, Թուրինի եգիպտական, Լուվրի և բրիտանական թանգարանները:
Հանրությանը ցուցադրել են արվեստի գլուխգործոց՝ Կլեոպատրայի «Nahman» դիմանկարը, որը առաջին անգամ է ցուցադրվում Իտալիայում, Ալեքսանդր Մակեդոնացու արձանը Լուվրից, Նեղոսի յուրօրինակ խճանկարը՝ Պրիվերնոյի թանգարանից: Ցուցանմուշները բաժանված են ինը բաժիններից, հատուկ ուշադրության են արժանացել Եգիպտոսի և Հին Հռոմի ցուցանմուշները: