Ավենցա քաղաքի (շրջան Տոսկանիա) «La Torre» պիցցերիայում մտադիր են տեղադրել ցուցանակ «Ինձ չի թույլատրվում այստեղ մտնել», բայց ոչ թե շների համար, ինչպես դա սովորաբար անում են, այլ տեղացի քաղաքական գործիչների համար: Իտալական պիցցերիաներից մեկի սեփականատերը արգելել է ոչ միայն պիցցա պատվիրելը, այլև քաղաքական իշխանությունների ներկայացուցիչների այցելությունը պիցցերիա: Այս դեպքը կարելի է համարել եզակի, քանի որ մինչ այս Իտալիայում նման հայտարարություն երբևէ չի արվել: Մի քանի օր առաջ պիցցերիայում արդեն բաժանվել են մեծ քանակությամբ թերթիկներ, որտեղ նշված էր արգելքի կիրառման հստակ ժամկետները. նորամուծությունը կսկսի գործել 2013 թվականի հունվարի 1-ից:
Բայց սա դեռ ամենը չէ. սեփականատերը նոր Ttnews 24 հեռուստաալիքով գովազդի ժամ է գնել, որպեսզի իր որոշման մասին նաև հեռուստացույցով տեղեկացնի: «Նրանք շատ ուտում են և քիչ վճարում», – ասում է պիցցերիայի սեփականատեր Ռոբերտո Վանելլին: Հետո կատակով ավելացնում. «Մենք ապրում ենք երկրի վրա, ոչ թե տիեզերքում»: «Անցանկալի» այցելուների ցուցակում սեփականատերը բոլորին ընդգրկել է. խորհրդարանի ներկայացուցիչներին, ազգային առաջնորդներին և խորհրդականների: Մյուս ավագ խոհարարը շարունակում է. «Մենք նախապատրաստել ենք «Ազնիվների քարտ» այն քաղաքական գործիչների համար, որոնք կապացուցեն մեզ իրենց ազնվությունը»: Իշխանության «լավ» ներկայացուցիչների համար մեզ մոտ միշտ տեղ կգտնվի»: