Իտալիայի բոլոր պետական թանգարանները, ինչպես նաև՝ մշակութային և գեղարվեստական օբյեկտները, 2013 թվականի դեկտեմբերի 28-ին կգործեն անվճար․նշվում է երկրի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի նախարարության կայքում։ Դեկտեմբերի քսանութին, երբ կանցկացվի հերթական «Թանգարանային գիշերը», մշակութային օբյեկտներ անվճար կարելի է այցելել ոչ միայն ցերեկը, այլև՝ 20.00-ից 24.00-ն։ Նախարար Մասսիմո Բրեյը (Massimo Bray) բացատրել է, որ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախարարությունը որոշել է նվեր մատուցել ինչպես իտալացիներին, այնպես էլ՝ օտարերկրացի զբոսաշրջիկներին՝ նվիրելով «պատմամշակութային ժառանգությանը նվիրված օր, ինչը թույլ կտա բոլոր ցանկացողներին տեսնել մեր երկրի արվեստի վայրերն ու ստեղծագործությունները»։