Թուրինի քաղաքային խորհուրդը որոշել է հաստատել բժշկական նպատակներով թմրանյութերի օգտագործման որոշումը: Այդ կերպ Թուրինը դարձել է առաջին խոշոր իտալական քաղաքը , որ քայլ է արել այդ ուղղությամբ: Ինչպես գրում է The Local-ը` խորհրդի առաջարկը իտալական խորհրդարանի դեմ ուղղված կոչ է, որը կազմված է երկու մասից:
Առաջին հերթին խոսքը գնում է թեթև թմրանյութերի օգտագործման մասին, այնպիսին, ինչպիսին մարիխունան է, որը օգտագործվում է բուժական նպատակներով, որն էլ արդեն թույլատրվում է Տոսկանայում, Լիգուրիայում և Վենետոյում: Այնտեղ մարիխուանայի հիմքով դեղերի վաճառքի թույլտվության հետ մեկտեղ փորձարկվում է նաև հիվանդանոցներում անվճար դեղորայքի բաժանումը, որոնք պարունակում են այդ թմրանյութից. փոխանցում է Еuromag-ը: Երկրորդ մասը պահանջում է Ֆինի Ջովանարդիի օրենքի կասեցում` համաձայն որի մարիխուանայի շրջանառությունը ևս համարվում է հանցագործություն, ինչպես հերոինը և կոկայինը: