Համաձայն Իտալիայի իշխանությունների որոշման` ամիսը մեկ անգամ երկրի թանգարաններ հնարավոր կլինի այցելել անվճար: Ամսվա վերջին կիրակի օրը անվճար կաշխատեն 419 թանգարաններ և հնագիտական վայրեր: Մշակույթի նախարարության կարծիքով այդպիսի ռեժիմը ավելի արդյունավետ է, քան նախկինում կազմակերպվելիք մշակութային շաբաթները, որոնք այժմ չեղյալ են համարվել: Այժմ քննարկվում է 39 ամենահայտնի իտալական թանգարաններ անվճար մուտք գործելու հարցը: Բացի այդ ամենից, Սուբ Վալենտինի օրը սիրահար զույգերը թանգարաններ կարող են այցելել մեկ տոմսով. հայտնում է «Տուրպրոմը»: