Իտալական լիճը հրավիրում է զբոսաշրջիկներին քայլել ջրի վրայով

Իտալիայի (Լոմբարդիա) Իզեո լճի վրա (Lago d’Iseo) զբոսաշրջիկները հնարավորություն են ստացել բառացիորեն զբոսնել ջրի վրա․ ամերիկյան  ճարտարապետ Քրիստո Յավաշևը այստեղ ստեղծել է  Floating Piers ինստալյացիան, որն իրենից ներկայացնում է կամրջանավային ճանապարհ՝ տեղադրված ջրի մակերևույթին։ Ջրի վրայի ճանապարհը միավորում է Սուլցանո քաղաքը (Sulzano) Մոնտե Իզոլա կղզու հետ։ Շրջել «լողացող նավահանգստով»   հնարավոր կլինի հունիսի 18-ից։ IhgCCth5nrE2MQK4Nr_VWseRyQKXigZF_nullՃանապարհի վրա չեն թողնի բարձրանալ սքեյթբորդիստներին, անվաչմշկասահորդներին և բարձրակրունկներով կանանց։ Բայց այստեղ կարելի է  զբոսնել երեխաների և շների հետ։ Ջրի վրայի զբոսանքը հասանելի կլինի շուրջօրյա և անվճար։

Հետաքրքիր է, որ ինստալյացիան կփոխի իր գույնը՝ կախված լուսավորությունից և խոնավությունից։