Լոնդոնում բացվել է ռեստորան, որի ուտեստները տպված են 3D-տպիչով

Ժամանակակից համաշխարհային խոհարարությունը սահմաններ չի ճանաչում և բաց է ցանկացած նորարարության և ստեղծագործական նախաձեռնության համար։ Յուրօրինակ և անմոռանալի ուտեստներ պատրաստելու համար ավագ խոհարարները օգտագործում են ռեսուրսների լայն սպեկտր, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիաները։

food-inc-3d-printing-food-restaurant-2

Լոնդոնում բացվել է  նոր ռեստորան, որտեղ բոլոր ուտեստները ստեղծված են  3D-տպիչի օգնությամբ։ Food Ink անունը կրող հաստատությունը առաջարկում է իր այցելուներին  9 ուտեստից բաղկացած համտեսման ճաշացանկ, որոնք մշակում է տաղանդավոր խոհարարների և նկարիչների միջազգային թիմը։ Բոլոր բաղադրիչները ստեղծվում են  3D-տպիչով  այցելուների աչքի առջև, այնուհետև՝ միախառնվում ափսեի մեջ ռեստորանի աշխատողների կողմից։ Այս անսովոր ճաշի արժեքը կազմում է 250 ֆունտ ստերլինգ, իսկ մեկ երեկոյի ընթացքում ռեստորան կարող է այցելել ընդամենը 10 հաճախորդ։

food-inc-3d-printing-food-restaurant-4

Հուլիսի 25-ից 27-ին Food Ink-ը բաց կլինի Լոնդոնում, այնուհետև՝ կտեղափոխվի Բեռլին, Դուբայ, Սեուլ, Հռոմ, Թել Ավիվ, Բարսելոնա, Փարիզ, Ամստերդամ, Տորոնտո, Նյու Յորք, Թայբեյ, Լաս Վեգաս, Սան Պաուլու, Օստին, Տոկիո, Սինգապուր, Լոս Անջելես, Քեյփթաուն, Սիդնեյ և Ռեյկյավիկ։

You might also like