Լոնդոնը գլխավորում է ճանապարհորդների կողմից ամենաշատը այցելվող աշխարհի քաղաքների վարկանիշային աղյուսակը․ հայտնում է The Independent-ը՝ հղում կատարելով համապատասխան հետազոտությանը, որն ամեն տարի անցկացնում է Mastercard վճարային համակարգը և նվիրված է գլոբալ տուրիզմին։
Փորձագետները հաշվարկել են, գրում է Lenta-ն, որ 2015 թվականին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք կայցելի 18,8 միլիոն զբոսաշրջիկ, ովքեր այնտեղ կծախսեն 13,3 միլիարդ ֆունտ ստերլինգ (18,4 միլիարդ եվրո)։
Զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի քաղաքների թոփ-10-ը․
1. Լոնդոն,
2. Բանգկոկ,
3. Փարիզ,
4. Դուբայ,
5. Ստամբուլ,
6. Նյու Յորք,
7. Սինգապուր,
8. Կուալա Լումպուր,
9. Սեուլ,
10. Հոնգկոնգ։
Ինչպես նշում է The Independent-ը՝ Լոնդոնը զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի առաջատարի դիրքը վերջին յոթ տարվա մեջ հինգ անգամ։
Փորձագետները նաև պարզել են, որ, ընդհանուր առմամբ, 2015 թվականին զբոսաշրջիկները կիրականացնեն 382,9 միլիոն ավիաթռիչք դեպի աշխարհի տարբեր երկրներ։ Իրենց ուղևորությունների ընթացքում զբոսաշրջիկները կծախսեն 327 միլիարդ եվրո։
Պարբերականը չի հստակեցնում հետազոտության անցկացման մեթոդոլոգիան։
Զբոսաշրջիկների համար գրավիչ քաղաքների թոփ-ցանկեր կազմում են բազմաթիվ ընկերություններ։ Օրինակ, մարտին բրիտանական փոստային Post Office ծառայությանը հաջողվել է պարզել, որ ճանապարհորդների համար ամենամատչելի եվրոպական քաղաքը Վիլնյուսն է։ Փորձագետները հաշվարկել են, որ Լիտվայի մայրաքաղաքում հանգստյան օրեր անցկացնել կարելի է միջինում 100 եվրոյով։